24/02/2020 11:01
Կարծում եմ՝ հենց այսօր սահմանը փակելու որոշումը կկայացվի. Դավիթ Անանյան
Վարչապետը երեկ գրառում է կատարել, և այդ գրառումից ենթադրվում է, որ Հայաստանի սահմանը փակելու որոշում է կայացվելու։ Կարծում եմ՝ հենց այսօր այդ որոշումը կկայացվի, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Դեռևս հունվարի վերջին ձևավորված համապատասխան հանձնաժողով կար։ Հանձնաժողովն իր աշխատանքի արդյունքում եկել է որոշման։ Սահմանը 2 շաբաթով փակելու որոշումն այսօր կկայացվի։ Սա, բնականաբար, հետևանքներ կունենա նաև մաքսային ծառայությունների մասով», - ասաց բանախոսը։