24/02/2020 16:40
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200-ը
Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 մարդ:
Այդ մասին հայտնում է «Rai News»-ը:
Նշվում է, որ ներկայումս կորոնավիրուսով վարակի 165 դեպք գրանցվել է Լոմբարդիայի շրջանում, 27-ը՝ Վենետոյում, 16-ը՝ Էմիլիա-Ռոմանյեում, երեքը՝ Պիեմոնտում, ևս երեքը՝ Հարավային Տիրոլում, երկուսը՝ Լացիոյում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայում հինգերորդ մարդն է մահացել՝ COVID-19-ից: