24/02/2020 16:53
Քուվեյթում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքը
Քուվեյթում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքը, հայտնում է «KUNA» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Վարակվածները ժամանել էին Իրանի Մեշհեդ քաղաքից, որտեղ ավելի վաղ գրանցվել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկում:
Քուվեյթցի բժիշկների տվյալներով՝ վարակվածներից մեկը Քուվեյթի 53-ամյա քաղաքացի է, երկրորդը՝ Սաուդյան Արաբիայի 61-ամյա քաղաքացի, երրորդ հիվանդի քաղաքացիությունը, որը 21 տարեկան է, դեռ պարզված չէ:
Վարակվածները մշտական բժշկական հսկողության տակ են։