24/02/2020 18:39
Լատվիայի նախագահը Ռիգայի դուման ցրելու մասին օրենք է ստորագրել
Լատվիայի նախագահ Էգիլ Լևիցը երկուշաբթի ցրել է Ռիգայի դուման։ Նա ստորագրել է Սեյմի կողմից հաստատված օրենքը, ասվում է պետության ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Լատվիական Սեյմի պատգամավորներն ավելի վաղ եզրափակիչ ընթերցմամբ ընդունել էին Ռիգայի դումայի կազմալուծման մասին օրինագիծը:
Օրենքը նախատեսում է, որ արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպվեն Դումայի լուծարումից հետո՝ երկու ամսվա ընթացքում: