24/02/2020 19:03
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 805 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 258 մարդ (78 կին, 132 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 547 մարդ (164 կին, 279 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Բնակության մշտական վայրեր մեկ օրում վերադարձել է 1475 փախստական: