24/02/2020 11:55
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Իտալիայում խուճապ է (Տեսանյութ)
Իտալիայի հյուսիսային շրջաններում, որտեղ նկատվել է կորոնավիրուսի բռնկում, խուճապ է սկսվել: Սուպերմարկետներում մարդիկ զանգվածաբար մթերքներ են գնում:
Ինչպես հայտնում է Euronews- ը՝ մարդիկ գնում են սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր: Նրանք մտահոգված են կառավարության որոշմամբ՝ արգելելու տեղաշարժը շրջանների միջև, որոնք նույնացվում են որպես «թեժ կետեր» ՝ հիվանդության արձանագրված դեպքերի պատճառով:
«Շատերը դիմակներով էին, որոնք այժմ գրեթե անհնար է գտնել տեղական դեղատներում: Սուպերմարկետների ղեկավարությունը հրաժարվել է բացել դռները ժամանակացույցով՝ վախենալով, որ այդպիսի մեծ բազմությունը կհանգեցնի խուճապի և քաոսի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ դեպքի վայրում նրանք որոշել են ոստիկանություն կանչել, որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնեն մարդկանց:
«Սուպերմարկետի աշխատակիցները պատրաստ են բացել դռները, բայց սպասում են ղեկավարության հրահանգին՝ ներսում քաոս չստեղծելու համարի: Ձեզ երաշխավորված էսպասարկում, անվտանգ ինչպես ձեզ, այնպես էլ աշխատակազմի համար: Խնդրում ենք համբերատար լինել և կուտակումներ չառաջացնել», - հայտարարել են իրավապահ մարմինները: