24/02/2020 12:38
Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպով Ադրբեջանը կորուստներ է կրել
Հայաստանի հետ սահմանին երեկ տեղի ունեցած միջադեպով Ադրբեջանը կորուստներ է կրել: Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ սպանվել է սահմանապահ Իբրահիմ Վելիևը:
Ադրբեջանը հայտնում է, որ հայկական կողմը, իբր, դիվերսիոն գործողությունների փորձ է կատարել:
Նշենք՝ որ երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է: