24/02/2020 10:00
Թուրքիայի արևմուտքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալների համաձայն, Թուրքիայի արևմտյան հատվածում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 2:43-ին (Երևանի ժամանակով 6:43-ին): Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր խոշոր քաղաքից 89 կմ հյուսիս-արևելք և Մանիիսա քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք: Օջախը 7 կիլոմետր խորության վրա էր:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: