24/02/2020 13:28
Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 763-ի
Հարավային Կորեայում գրանցվել է COVID-2019 կորոնավիրուսով վարակման 161 նոր դեպք, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 763-ի, ևս երկու հիվանդ մահացել է, հայտնել է Կորայի Հանրապետության առողջապահության նախարարությանն առնթեր հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների կազմակերպությունը (KCDC):
Ավելի վաղ երկրի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել էր, որ Հարավային Կորեայում համաճարակաբանական սպառնալիքի մակարդակը երրորդ՝ «նարնջագույն» մակարդակից բարձրացվել է չորրորդ՝ «կարմիր» մակարդակի: Մահացել է 7 հիվանդ, դուրս է գրվել 18 պացիենտ, 8725 մարդկանց թեստերի արդյունքները դեռևս պարզ չեն: