24/02/2020 10:47
Իտալիայի վարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսը զսպելու ձեռնարկված միջոցները
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն խոստովանել է, որ իշխանությունները չէին ակնկալում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի այդպիսի կտրուկ աճ, բայց նրանք կարծում են, որ բռնկումը զսպելու իրենց միջոցներն ուժի մեջ կլինեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
«Մենք կարծում ենք, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկված միջոցները առաջիկա 14 օրվա ընթացքում կարող են արդյունավետություն ցուցաբերել դրա զսպման գործում: Մենք անում ենք հազարավոր ստուգումներ», - ասել է նա Canale 5-ին տված հարցազրույցում:
Վարչապետի խոսքով՝ Իտալիան հայտնվել է «համազգային բնույթի արտակարգ իրավիճակում»:
«Ես խոսք եմ տալիս, որ իմ հոգեկան և ֆիզիկական ուժի ոչ մի կաթիլ չեմ ծախսելու քաղաքական վեճերի վրա», - խոստացել է Կոնտեն: «Մենք միջոցներ ենք ձեռնարկել, որոնք ոչ մի այլ երկիր չի ձեռնարկել: Այս միջոցները պետք է զսպեն վարակի վտանգը», - նշել է նա:
Կիրակի Իտալիայում 152 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Երեք մարդ դարձել է վարակի զոհ: