25/02/2020 18:33
Mastercard-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով իր տարեկան եկամուտները կարող են նվազել
Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով Mastercard ֆինանսական կորպորացիան չի կարող հասնել ընթացիկ տարվա համար նախատեսված եկամտի ցուցանիշներին: Այս մասին ասվում է երկուշաբթի օրը ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է փաստաթղթում, «կորոնավիրուսն ազդում է արտասահմանյան ճանապարհորդությունների, ինչպես նաև միջսահմանային էլեկտրոնային առեւտրի աճի վրա»:
Ընկերությունում նշել են, որ վերանայել են եկամուտների կանխատեսումները, որոնք ներկայացվել էին այս տարվա սկզբին: