25/02/2020 15:25
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մահացել է
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որը ղեկավարում էր երկիրը մոտ 30 տարի, մահացել է 91 տարեկանում: Այս մասին հաղորդել են պետական հեռուստատեսությամբ և տեղական լրատվամիջոցներով:
Հոսնի Մուբարաքը ղեկավարում էր Եգիպտոսը 1981 թվականից մինչև 2011 թվականը: 2011-ին նա հրաժարական է տվել զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում, որոնց հիմնական պահանջներից մեկը նրա հեռանալն էր իշխանությունից:
«Արաբական գարունից» հետո Մուբարաքը ձերբակալվել է կոռուպցիայի և ցուցարարների մահվան մեղադրանքով և ուղարկվել բանտ, որտեղ նա անցկացրել է մոտ վեց տարի: 2017-ին նրան ազատ էին արձակել: