25/02/2020 13:37
Կորոնավիրուսը ևս 4 մարդու կյանք է խլել Իրանում
Իրանում ևս 4 մարդ է մահացել թոքաբորբից, որն առաջացել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով։ Իրանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 16-ի:
Ըստ «Aftabnews» լրատվական կայքի՝ երկու մարդ մահացել է Իրանի կենտրոնական նահանգի Սավա քաղաքում:
Մերկեզիի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան Աբաս Նիկրուշը նշել է, որ մահացածները 82 և 87 տարեկան կանայք են, ովքեր տառապում էին երիկամների և սրտի հիվանդությամբ: