25/02/2020 17:12
Վիետնամում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր 16 հիվանդները
Բոլոր 16 հիվանդները, որոնք վարակվել էին CОVID19 նոր կորոնավիրուսով և գտնվում էին Վիետնամի հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում, ներառյալ՝ երեք ամսական մի աղջնակ, լիովին ապաքինվել են, հայտնել է «VNExpress» պորտալը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Վիետնամի առողջապահության նախարարությունը երեքշաբթի հայտնել է, որ բոլոր 16 հիվանդները, որոնց մոտ հաստատվել էր նոր կորոնավիրուսով վարակվելը, ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
Վիետնամում նոր վարակվածներ չեն գրանցվել փետրվարի 13-ից։