25/02/2020 10:00
«Իրատես». Իշխանության շարքերից առաջին զոհը կլինի Արսեն Թորոսյանը
«Իրատես» թերթը գրում է.
«Իշխանության ներսում մեծ խուճապ է` կապված կորոնավիրուսի հետ: Նրանց բոլոր քաղաքական, տնտեսական պլանները տապալման եզրին են: Մտավախություն կա, որ Հայաստան հասած կորոնավիրուսի «ուրվականը» առաջին հերթին կտապալի հանրաքվեն` նիկոլապաշտ մասսան չի գնա քայլիստների «Այո»-ի միտինգներին և բուն հանրաքվեին` վախենալով վիրուսի տարածումից: Հնարել նոր բան ու կորոնավիրուսը «ջարդել» «Սերժի» ու նախկինների վրա, իշխանություններն այս անգամ չեն կարող, ուստի պատրաստվում են իրենց շարքերից առաջին զոհը տալու` Արսեն Թորոսյանին:
Սպասվում է նրա պաշտոնանկությունը, ինչի ուղղությամբ աշխատում են ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյլնալյանը, որը տևական ժամանակ աչք ունի այդ աթոռի վրա, նրա քավոր Արարատ Միրզոյանը, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն էլ այս «օպերացիայի» քավորն է: Ասում են, սակայն, որ Թորոսյանի պաշտոնանկության ամենամեծ ջատագովը, որն ահավոր «նեպրիյազն» ունի առողջապահության նախարարի նկատմամբ, Աննա Հակոբյանն է և շատ մոտ է արդեն նրան վերջապես խաղից հանելու իդեա-ֆիքսի իրականացմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։