25/02/2020 18:00
Շենգենյան երկրները կարող են խստացնել սահմանային հսկողությունը կորոնավիրուսի պատճառով
Շենգենյան շրջանի երկրները կարող են ինքնուրույն մտցնել սահմանային հսկողություն՝ անվտանգության և առողջության սպառնալիքների կապակցությամբ, ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցում:
«Շենգենյան շրջանի երկրներն իրավունք ունեն ինքնուրույն մտցնել վերահսկողության միջոցառումներ ՝ անվտանգության կամ առողջության նկատառումներից ելնելով: Այս դեպքում COVID-19- ը վերաբերում է հենց առողջապահությանը ... Նման միջոցներ կարող են ձեռնարկվել, բայց դրանք պետք է հիմնված լինեն ռիսկերի վերլուծության և գիտական տվյալների վրա»,- բացատրեց ԵՀ ներկայացուցիչը: