25/02/2020 14:18
Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է մարտի 5-ին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է РИА Новости-ն:
Բանակցությունների թեման կլինի լարված իրավիճակը սիրիական Իդլիբում, որն, ըստ Թուրքիայի ղեկավարի, պետք է լուծվի «որքան հնարավոր է շուտ»:
«Քառակողմ հանդիպումը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, դեռևս համաձայնեցված չէ, բայց մենք պայմանավորվել ենք հանդիպել Պուտինի հետ մարտի 5-ին», - ասել է Էրդողանը:
Նա ընդգծել է՝ սիրիական նահանգում իրավիճակի քննարկումն ընթանում է Ռուսաստանի հետախուզության ներկայացուցիչների հետ: