25/02/2020 19:18
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 970 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 970 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 972 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 342 մարդ (103 կին, 175 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 630 մարդ (189 կին, 321 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ: