25/02/2020 15:41
Բաքվում չորս իրանցու են հոսպիտալացրել կորոնավիրուսի կասկածանքով
Բաքվում Իրանի չորս քաղաքացու են հոսպիտալացրել կորոնավիրուսի կասկածանքով: Այդ մասին ասված է Ադրբեջանի առողջապահության նախարարության և պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ:
«Բաքվի կլինիկական բժշկական կենտրոնից ստացված տվյալների համաձայն, Իրանի չորս քաղաքացիներին կլինիկայի ինֆեկցիոն բաժանմունքում են տեղավորել կորոնավիրուսի կասկածանքով: 19-21 տարեկան երիտասարդները Բաքու են ժամանել մի քանի օր առաջ: Նրանք կլինիկա են դիմել նորմայից բարձր ջերմության պատճառով», - նշվում է մամուլի տեղեկագրում:
Ներկայում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, գրանցվել է մահվան տասը դեպք: