25/02/2020 15:16
Չինաստանում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են մշակել
Չինաստանի Տյանցզինի համալսարանի մասնագետները պատվաստանյութ են մշակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ, որը պետք է ընդունել բերանով: Գիտնականները պլանավորում են այն հնարավորինս արագ լրամշակել նախքան կլինիկական փորձարկումները: Այդ մասին գրել է չինական «Պենպայ» հրատարակությունը:
Պատվաստանյութի ներգործությունը հիմնվում է բնական իմունիտետի խթանման վրա: Մասնավորապես, այդ պատրաստուկի շնորհիվ օրգանիզմում պետք է առաջանա անտիգեն, որը գործում է կորոնավիրուսի սփայք-սպիտակուցների դեմ: Հենց այդ սպիտակուցների շնորհիվ է վիրուսը ներթափանցում օրգանիզմ եւ սկսում բազմանալ այնտեղ:
Նոր միջոցն ակտիվացնում է իմունային գործընթացները, այդ թվում՝ հիվանդի լորձաթաղանթը, ինչը նրա բնական պաշտպանությունը պատրաստում է կորոնավիրուսի դեմ պայքարին: Մշակողների մտահղացմամբ՝ պատվաստանյութը պետք է թողարկեն հաբերով և այն անհրաժեշտ կլինի ընդունել պարզապես կուլ տալով և վրայից ջուր խմելով: