25/02/2020 19:30
«Ժամացույցի զարկերակը». Մեկ ներկայացում՝ Երևանի երեք տարբեր թատրոնում
Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայրաքաղաքի երեք տարբեր թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոններում սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ:
Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերակը» տիկնիկայինի բեմում կլինի մարտի 3-ին, 4-ին, ապրիլի 29-ին և 30-ին: Սունդուկյանի բեմում՝ մարտի 22-ին, 24-ին և 28-ին:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն այն կհյուրընկալի ապրիլի 5-ին, 6-ին, 10-ին:
Մարտի 3-ի դերասանական կազմում ընդգրկված են Արտաշես Շահվերդյանը, Հայկուհի Խուդավերդյանը,Գեորգի Հովակիմյանը,Վանիկ Մկրտչյանը, Կարեն Մարտիրոսյանը, Մարիետա Դովլաթբեկյանը, Հրայր Եղիազարյան:
Մարտի 4-ի դերասանական կազմում լինելու են Դավիթ Հակոբյանը, Էվելինա Շահիրյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Սամվել Բաղինյանը, Կարեն Մարտիրոսյանը, Մարիետա Դովլաթբեկյանը, Հրայր Եղիազարյանը:
Ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է, ռեժիսորի օգնականը՝ Հրաչյա Գյումբալյանը:
Նկարչական ձևավորումը Կարինե Բաբայանինն է: