26/02/2020 11:09
Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)
«Այո»-ի քարոզչությունը նախատեսել ենք իրականացնել մի քանի շերտով, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը: Նպատակն է հանրութանը ներկայացնել այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար», - ասաց նա:
Սուրեն Պապիկյանը նշեց՝ այժմ արձակուրդում է, մի պահ կվերադառնա աշխատանքի՝ պայմանավորված Վրաստան այցով, այնուհետև կրկին արձակուրդ կվերցնի:
«Նիկոլ Փաշինյանը ևս նախատեսում է մասնակցել քարոզարշավին և ըստ անհրաժեշտության կլինի արձակուրդում», - ասաց բանախոսը: