26/02/2020 22:50
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել
Վրաստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրում հաստատել է նոր կորոնավիրուսով՝ COVID-2019-ով, վարակման առաջին դեպքը:
Այդ մասին հաղորդում է «Ռուսթավի 2»-ը:
Ըստ Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեի՝ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է այն քաղաքացու մոտ, որն Ադրբեջանով Իրանից էր ժամանել: Ախտանիշը նրա մոտ հայտնաբերվել է սահմանին:
Այժմ մոտ 50 տարեկան պացիենտը գտնվում է վարակիչ հիվանդությունների հիվանդանոցում, ասել է Տիկարաձեն: Նրա առողջական վիճակը կայուն է, կյանքին սպառնալիք չկա: