26/02/2020 11:44
Ծրագրավորողը նախազգուշացրել է iPhone-ի նոր խոցելիության մասին
Ծրագրավորող Թոմի Միսկը գտել է խոցելիություն, որը թույլ է տալիս հասանելիություն ստանալ iOS օպերացիոն համակարգի օգտատիրոջ տվյալներին: Այս մասին նա հայտարարել է իր բլոգում:
Միսկն ուշադրություն է հրավիրել տեսախցիկի հետ նախապես տեղադրված կիրառման առանձնահատկությանը: Երբ iPhone-ի օգտատերն առաջին անգամ բացում է այն, ծառայությունը թույլտվություն է խնդրում՝ գեոլոկացիան մշակելու համար: Ավելի հաճախ, օգտատերերը թույլ են տալիս: Դրանից հետո տեսախցիկը գրանցում է GPS-ի տվյալները յուրաքանչյուր լուսանկարի համար՝ յուրաքանչյուր անգամ առանց հարցնելու:
Հենց որ օգտատերը պատճենում է լուսանկարը, նրա մասին բոլոր տեղեկությունները` ներառյալ կոորդինատները, հայտնվում են ստեղնաշարի վրա: Ըստ ծրագրավորողի՝ սմարթֆոնի վրա տեղադրված ցանկացած ծրագիր կարող է «դուրս հանել» տվյալներն այնտեղից:
Միսկը կապվել է Apple-ի հետ, բայց ընկերությունը պատասխանել է, որ իրենք ծրագրավորողի կողմից հայտնաբերված խնդիրը խոցելի չեն համարում և չեն պատրաստվում շտկել այն: