26/02/2020 11:36
Քարոզչությանը զուգահեռ նախատեսվում են հանրահավաքներ. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)
Կարծում եմ՝ կա «Ոչ»-ի ընդհատակյա շտաբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Բոյկոտի հեղինակները շատ մեծ վնաս են հասցնում քաղաքացուն և քաղաքացու գիտակցությանը», - ասաց նա:
Անդրադառնալով քարոզարշավի տեխնիկական կողմին՝ Պապիկյանը նշեց՝ իրենք ամեն օր տասը սպրինտերներով շրջելու են գյուղերում և հանդիպելու են ընտրողների հետ:
«Մարտի 10-ից կմեկնարկի քարոզչական մեկ այլ խմբի շրջայց: Բեմ-մեքենաներով կլինենք հանրապետության բոլոր բնակավայրերում: Այն քաղաքներում, որտեղ կկանգնեն մեր մեքնենարեը, կլինեն նաև հանրահավաքներ: Մենք շեշտադրումն արել ենք վերջին մեկ ամսվա վրա», - ասաց «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավարը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք քարոզարշավի ընթացքում «Այո»-ի շտաբն աշխատելու է բոլոր լրատվամիջոցների հետ, թե ընտրական մոտեցում են ցուցաբերելու, ինպես լինում է վերջին շրջանում:
Սուրեն Պապիկյանը չբացառեց, որ իրենց թիմի որոշ անձինք ցանկություն չեն ունեցել հարցազրույց տալ այս կամ այն լրատվամիջոցին, սակայն թիմում այս առումով քաղաքական որոշում չի եղել: