26/02/2020 11:16
650 հազար ձայն ստանալը մեզ համար կենաց-մահու պայքար չէ. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)
Դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, «Այո»-ի քարոզչության համար, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրական հանրաքվեի «Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Մենք հյուրերին հրավիրելիս նշել ենք, որ կանխիկ գումարը մուտքագրվել է մեր նախընտրական հաշվեհամարին, հիմնադրամին: Թե՛ իրավական, թե՛ բարոյական որևէ խնդիր չկա», - ասաց բանախոսը:
Անդրադառնալով ՔՊ-ի՝ նախորդ և ներկայիս դրամահավաքների ընթացքում հավաքված գումարների զգալի տարբերությանը, Սուրեն Պապիկյանը նկատեց՝ երեկվա մեծ գումարի հավաքագրմանը զգալի նպաստել է իրենց նկատմամբ հանրային վստահությունը:
Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում քաղաքացիներին համոզել իրենց 650 հազար ձայն տալ, Պապիկյանը նշեց՝ դա իրենց համար կենաց-մահու պայքար չէ, և ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչ է ուզում:
Նա միայն կոչ արեց ակտիվորեն մասնակցել հանրաքվեին: