26/02/2020 12:58
Ղազախստանը կսահմանափակի թռիչքները դեպի Հարավային Կորեա և Իրան՝ կորոնավիրուսի պատճառով
Ղազախստանը կսահմանափակի թռիչքները դեպի Հարավային Կորեա և Իրան՝ կորոնավիրուսի պատճառով, քաղաքացիներին խորհուրդ է տրվում վերադառնալ հանրապետություն մինչև մարտի 1-ը, չորեքշաբթի հայտնել է Ղազախստանի գլխավոր սանիտարական բժիշկ Ժանդարբեկ Բեքշինը:
Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 95-ի, որոնցից 15-ը մահացել են:
Հարավային Կորեայում գրանցվել է COVID-19-ի 1146 դեպք, մահացել է 11 մարդ: