26/02/2020 13:41
Չինաստանում ավելի քան 1,5 հազար մարդ է ձերբակալվել կեղծ բժշկական դիմակներ վաճառելու համար
Չինաստանում ավելի քան 1,5 հազար մարդ է ձերբակալվել կեղծ բժշկական դիմակներ արտադրելու և վաճառելու պատճառով: Այս մասին հայտնել է Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարար Դու Հանվեյը:
Նրա խոսքով՝ ընդհանուր «ձերբակալվել է 1560 մարդուց ավելի»:
«Մենք բացահայտել ենք 688 գործ: Ոստիկանությունն առգրավել է ավելի քան 31 մլն միավոր կեղծված արտադրանք՝ պատրաստված ազգային և միջազգային ստանդարտները չպահպանելով», - մամուլի ասուլիսում ասել է Դու Հանվեյը:
Պաշտոնյան նշել է՝ առգրավված բեռի արժեքը կազմում է 174 մլն յուան (24,8 մլն դոլարից ավելի):
Չինական օրենսդրության համաձայն՝ բժշկական դիմակների կեղծման համար նախատեսվում է ընդհուպ ցմահ ազատազրկում: