26/02/2020 17:06
Կորոնավիրուսից առաջին ֆրանսիացին է մահացել
Փարիզում կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայի առաջին քաղաքացին: Այս մասին հայտնում է BFMTV–ն՝ հղում անելով Առողջապահության գլխավոր տնօրենի Ժերոմ Սալոմոնին:
Ինչպես նշվում է, 60-ամյա մի տղամարդ է մահացել Պիտ-Սալպտրիերի հիվանդանոցում լույս չորեքշաբթի: Նա գտնվում էր շատ ծանր վիճակում:
Ներկայումս ֆրանսիական պետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 16 դեպք, վերջին երեքը հայտնաբերվել են մեկ օր առաջ:
Փետրվարի 15-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիայում ՉԺՀ- ի 80-ամյա քաղաքացի է մահացել կորոնավիրուսից: Սա Եվրոպայում COVID-19- ի առաջին մահն էր: