26/02/2020 10:15
«Փաստ». Քննարկվում է սահմանադրական հանրաքվեն առանց տեսախցիկների և օնլայն հեռարձակման տարբերակը
«Փաստ» թերթը գրում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է ընտրությունների և հանրաքվեների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների կիրառում՝ առցանց դիտարկման միջոցով թափանցիկությունը բարձրացնելու համար: Սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները քննարկում են սահմանադրական հանրաքվեն առանց տեսախցիկների և օնլայն հեռարձակման անցկացնելու տարբերակը։
Փաստացի, ցանկություն կա տեսախցիկներ չտեղադրել նաև 1500 խոշոր տեղամասերում: Ի դեպ, ըստ թերթի տեղեկությունների, այս գաղափարը առաջ են «բրդում» մարդիկ, որոնք առանցքային դերակատարություն են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ։
Թե ինչ նկատառումներ է հետապնդում տեսախցիկներից հրաժարվելու գաղափարը, մնում է միայն ենթադրություններ անել։ Սակայն հազիվ թե դա խնայողությունների նպատակ հետապնդի, քանզի առանց այդ էլ նախորդ ընտրություններից անհամեմատ շատ գումար է տրամադրվել այս հանրաքվեի համար: