26/02/2020 17:17
Ռոհանին ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում կորոնավիրուսից մահացածների մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, թե Թեհրանը թաքցնում է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները, ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում գրիպից «հազարավոր մահացածների» մասին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը կարող է կարևոր տեղեկատվություն թաքցնել երկրում կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ: Նրա խոսքով՝ Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղում է նոր վիրուսից մահացության ցուցանիշով:
«Կորոնավիրուսը չպետք է դառնա մեր թշնամիների զենքը մեր երկրում աշխատանքն ու արտադրությունը կանգնեցնելու նպատակով: Ամերիկացիներին հարկ է մտածել իրենց երկրում գրիպից հազարավոր մահացածների մասին»,-ասել է Ռոհանին կառավարության նիստում: