26/02/2020 12:43
Թուրքիայի արևելքում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ցնցումները գրանցվել են երեքշաբթի՝ ժամը 23.03-ին (Երևանի ժամանակով չորեքշաբթի 03.03-ին): Էպիկենտրոնը եղել է Մալաթիա քաղաքից 40 կմ արևելք: Օջախը 10 կիլոմետր խորության վրա էր:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: