26/02/2020 18:43
Էրդողանը կրկին սպառնացել է Դամասկոսին Իդլիբում ռազմական գործողություններով
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան մտադիր է սիրիական բանակին հեռացնել Իդլիբում տեղակայված թուրքական դիտակետերից, եթե վերջիններս չնահանջեն մինչև փետրվարի վերջ:
«Իդլիբում մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները մարդասիրական ճգնաժամը կանխելու համար: Ռուսաստանը, ցավոք, չի ցանկանում այն տեսնել: Եթե ռեժիմի ուժերը չհեռանան, մենք կազատագրենք այդ տարածքը», - ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ: