26/02/2020 12:27
Հարավային Կորեայում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1000-ը
Սեուլը հայտնել է մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու 169 նոր դեպքի մասին, փոխանցում է «Yonhap» գործակալությունը:
Այդպիսով, երկրում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 1146:
Նշվում է, որ հիվանդության 169 նոր դեպքերից 153-ը հայտնաբերվել են Տեգու քաղաքում և հարևան Հյուսիսային Քենսանի նահանգում:
Հիվանդացածների մասին հայտնել են Հարավային Կորեայի գրեթե բոլոր խոշոր նահանգներն ու քաղաքները: Սեուլում արձանագրվել է չորս նոր դեպք, Պուսանում՝ ութ:
Հարավային Կորեայում նոր վիրուսից մահացել է 11 մարդ: