26/02/2020 11:38
Ադրբեջանում յոթ մարդու մոտ կորոնավիրուս են կասկածում
Ադրբեջանում յոթ մարդ է հոսպիտալացվել՝ կորոնավիրուսով վարակման կասկածանքով, նրանցից հինգն Իրանի քաղաքացի են, ասվում է երկրի առողջապահության նախարարության և հանրապետության պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ:
Երեքշաբթի, ավելի քան 20 մարդ Ադրբեջանում կարանտինացվել էր՝ կորոնավիրուսի կասկածանքով:
Նրանցից վեցի վիճակը նորմալ է, խնդիրներ չեն հայտնաբերվել: Մեկի ջերմությունը գերազանցում է նորմը:
Նա բժիշկների հսկողության տակ է: