26/02/2020 12:00
Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Բրազիլիայի առողջապահության նախարարությունը փետրվարի 25-ին հայտնել է կորոնավիրուսի նախնական թեստի դրական արդյունքի առաջին դեպքի մասին: Կենսանյութի նմուշները հաստատման համար ուղարկվել են պրոֆիլային ինստիտուտ:
Ինչպես նշվում է գերատեսչության Twitter-ի էջում՝ 61-ամյա տղամարդը, որը վերջերս է վերադարձել Իտալիայի Լոմբարդիայի մարզից, նոր կորոնավիրուսի (2019-nCoV) համար բնորոշ թեթև ախտանիշներով փետրվարի 25-ին ընդունվել է Սան Պաուլուի «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկա:
Իշխանությունները պարզում են, թե հարևաններից, բուժաշխատողներից և ուղեկիցներից ում հետ է շփվել նա: