26/02/2020 15:11
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է հայտնաբերվել
Անցած գիշերվա ընթացքում Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է հայտնաբերվել, հիվանդացածների մեկը մահացել է, հայտարարել է երկրի առողջապահության գլխավոր տնօրենության ղեկավար Ժերոմ Սալոմոնը:
Այդպիսով՝ Ֆրանսիայում հիվանդության հայտնաբերման և հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 17-ի:
Սալոմոնի խոսքով՝ հիվանդացածներից մեկը ծանր վիճակում գտնվում է Ամիենի հիվանդանոցում, երկրորդը՝ Իտալիայից ժամանած մի տղամարդ՝ Ստրասբուրգի բուժհաստատությունում: Երրորդը՝ նախօրեին Փարիզում հոսպիտալացված 60-ամյա մի ֆրանսիացի, գտնվում էր ծանր վիճակում և մահացել է լույս չորեքշաբթի գիշերը: