26/02/2020 12:41
Ըստ Լևոն Ջուլֆալակյանի՝ Հունահռոմեական ըմբշամարտի ներկայիս հավաքականը հեքիաթներ է պատմում (Տեսանյութ)
Անշնորհակալ մարդն ամենավտանգավոր մարդն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։
«Հիմա ինչ հեքիաթներ պատմում են, Հովհաննես Թումանյանը չէր կարող նման հեքիաթներ գրել», - ասաց Ջուլֆալակյանը՝ նկատի ունենալով ներկայիս մարզչական կազմին։
Նա նշեց՝ հրաժարական է տվել, որովհետև իրեն ստիպում էին որոշումները փոխել։
«Բայց հիմա չեմ ուզում մանրանամ», - նշեց Լևոն Ջուլֆալակյանը։
Նա ասաց, որ իրենց հիմնական պահանջն է՝ լինել արդար, ազնիվ։
«Օլիմպիական խաղերին պետք է մասնակցի այն մարզիկը, որն արժանի է», - ընդգծեց հավաքականի նախկին մարզիչը։