26/02/2020 12:24
Ալեքսանյան ընտանիքին մանկությունից գիտեինք, բայց պարզվեց՝ չէինք ճանաչում. Արսեն Ջուլֆալակյան (Տեսանյութ)
Ալեքսանյան ընտանիքին մանկությունից գիտեինք, բայց պարզվեց՝ չէինք ճանաչում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը՝ նկատի ունենալով Գևորգ Ալեքսանյանին՝ Արթուր Ալեքսանյանի հորը։
Նա նշեց՝ իր քաշային կարգում կեղտոտ խաղեր են տեղի ունենում։
«Լսել եմ մեղադրանք, թե այս ասուլիսից առաջ լրագրողների եմ հանդիպել ու ասել՝ ինչ հարցեր հնչեցնեն», - ասաց Արսեն Ջուլֆալակյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Ջուլֆալակյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդն իր քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում:
Գևորգ Ալեքսանյանն էլ հայտարարել էր՝ այն մարզիկը, որը նշում է, թե ինքն անհատ է, անհատականություն ու կարող է միայնակ ինչ-որ բան անել, չարաչար սխալվում է ու չի կարող հավաքականի անդամ համարվել։