27/02/2020 13:18
ՀԱՊԿ-ը կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին (Տեսանյութ)
ՀԱՊԿ-ն ու հայ-ռուսական համագործակցությունը անվտանգության ոլորտում կարող են ապահովել կայունություն հայ-ադրբեջանական սահմանին, նման կարծիք լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին առաջացած էսկալացիայի մասին հարցին, մասնավորապես, դիտարկմանը, որ ադրրբեջանական կողմից կրակոցներ են հնչում, դեսպանն ասաց.
«ՀԱՊԿ-ը խաղում է կարևոր դեր այն հարցում, որ իրադրությունը բացասական ուղղությամբ և սցենարով չզարգանա և էսկալացիա տեղի չունենա: Սա շատ կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է: ՀԱՊԿ շրջանակում նաև կա հայ-ռուսական երկկողմանի համագործակցություն անվատնգության ոլորտում: Կարծում եմ, այս ֆակտորները բավականին ծանրակշիռ են խաղաղություն և կայունությունուն հաստատելու համար»: