27/02/2020 14:11
Բալային համակարգի արդյունքները միայն դրական են. փոխնախարար
Բալային համակարգի հետևանքները միայն դրական են, «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։
«2020 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Երևան քաղաքում տեղի է ունեցել 237 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ պակաս է 37-ով։ Զոհերի թիվը քիչ է 2-ով, մարմնական վնասվածքներ ստացածներինը՝ 68-ով։
Ինչ վերաբերում է մարզերին, որտեղ տեսահսկման սարքերն ավելի փոքր թիվ են կազմում, ապա պատահարների թիվն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 71-ով, վիրավորների թիվը՝ 127-ով, զոհերի թիվը՝ 1-ով պակաս։ Սա պարզ կերպով ցույց է տալիս բալային համակարգի առավելությունն ու դրական արդյունքները», - ասաց նա։