27/02/2020 18:02
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Noble Partner» բազմազգ զորավարժություններին
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Noble Partner» բազմազգ զորավարժություններին, Երևանում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։
Նախարարը նշեց՝ հույս ունի, որ հայկական կողմը կշարունակի նաև ապագայում ակտիվորեն ներգրավվել նման զորավարժություններին։
«Ուզում եմ ընդգծել այն կայուն համագործակցությունը երկու երկրների միջև, որն ուղղված է տարածարշրջանում անվտանգության ու պաշտպանության ամրապնդմանը», - ասաց նա։