27/02/2020 14:38
Վիեննայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Վիեննայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը, հայտնել է «Kronen Zeitung» հրատարակությունը:
Հաղորդվում է, որ 72-ամյա տղամարդը կարանտինի է ենթարկվել Ավստրիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Երեքշաբթի Ավստրիայում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Տիրոլի դաշնային երկրամասում՝ Իտալիայի երկու քաղաքացիների մոտ: Զույգը ժամանել էր Իտալիայի Լոմբարդիայի մարզից:
Ներկայում նրանք կարանտինի մեջ են, վարակվածների վիճակը գնահատվում է որպես կայուն: