27/02/2020 12:03
Կոպիրկին. Միացյալ զորքերի խմբավորումը լուծում է կարևոր առաջադրանքներ՝ Հայաստանի և Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու համար
ՀԱՊԿ-ի կարևոր տարածաշրջանային բաղադրիչը Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունն է անվտանգության ամրապնդման ոլորտում, հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «ՀԱՊԿ-ի դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ այդ փոխգործակցության ծանրակշիռ դրսևորումը Միացյալ զորքերի խմբավորումն է, որը լուծում է կարևոր առաջադրանքներ՝ Հայաստանի, Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամների անվտանգությունն ապահովելու համար:
Կոպիրկինը նաև ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահության ընթացքում Ռուսաստանը կամրապնդի անվտանգության սպառնալիքներին պատասխանելու իր կարողությունը: