27/02/2020 15:00
Սիրիական բանակը հետ է մղել զինյալների հարձակումներն Իդլիբի Սերակաբ քաղաքի վրա
Սիրիական բանակը հաջողությամբ հետ է մղել գրոհայինների հարձակումներն Իդլիբ նահանգի Սերակաբ քաղաքի վրա, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
«Սերակաբ քաղաքի վրա զինյալների կողմից ձեռնարկված գրոհները հաջողությամբ դուրս են մղվել կառավարական ուժերի կողմից: Քաղաքը գտնվում է Սիրիայի կառավարության լիակատար վերահսկողության ներքո, որտեղ, չնայած գրոհայինների պարբերաբար հարձակումներին, ականազերծումը և խաղաղ կյանքի վերականգնման նախապատրաստությունները շարունակվում են», - լրագրողներին ասել է աղբյուրը:
Երկուշաբթի, փետրվարի 24-ին, թուրքական ռազմական աղբյուրը տեղեկացրել է, որ Իդլիբում դիտորդական կետում օդային հարվածի հետևանքով թուրք 13 զինվորական է զոհվել: