27/02/2020 15:45
Կորոնավիրուսի պատճառով Հարավային Օսիան փակում է Վրաստանի հետ սահմանը
Հարավային Օսիան փակում է Վրաստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը` կորոնավիրուսի պատճառով, ասված է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Չորեքշաբթի Վրաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը: Վարակվածը 50-ամյա մի տղամարդ է, որը Վրաստան էր ժամանել Ադրբեջանից և մինչ այդ եղել էր Իրանում:
«Հարավային Օսիայի տարածքում COVID-19- ի բռնկումը կանխելու համար Անվտանգության խորհուրդը որոշել է ամբողջովին փակել Վրաստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը՝ մինչև հատուկ ծանուցում ստանալը», - ասվում է հայտարարության մեջ: