27/02/2020 18:34
Ճապոնիայում բոլոր դպրոցները փակելու են կորոնավիրուսի պատճառով
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պրեֆեկտուրային իշխանություններից պահանջում է՝ ամբողջ երկրում ժամանակավորապես փակել դպրոցները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ միջոցառումներն ուժի մեջ կմտնեն մարտի 2-ից և կգործեն մինչև գարնանային արձակուրդների սկիզբ։
Կախված պրեֆեկտուրայից՝ դրանք կա՛մ մարտի կեսերն են, կա՛մ մարտի վերջը: Կառավարության լրացուցիչ կարգադրությունների բացակայության դեպքում երեխաները դպրոց կվերադառնան ապրիլին:
Անհատական կարգով դպրոցները փակելու մասին արդեն հայտարարել են Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի և Օսակա արևմտյան քաղաքի իշխանությունները:
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 900-ը, 8 մարդ մահացել է: