27/02/2020 19:16
Թբիլիսիի դեղատներում սպառվել են դիմակների և հակամանրէական հեղուկների պաշարները
Թբիլիսիի դեղատներում սպառվել են բժշկական դիմակների և հակամանրէական հեղուկների պաշարները, РИА Новости-ին հայտնել են դեղագործները:
Վրաստանի առողջապահության նախարարությունը նախօրեին հայտնել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին. վարակվածը 50-ամյա տղամարդ է, որը Վրաստան է ժամանել Ադրբեջանից, իսկ մինչ այդ եղել է Իրանում:
«Դիմակներ, ցավոք, այլևս չկան մեր դեղատան ամբողջ ցանցում: Երեկ երեկոյան կորոնավիրուսի մասին հայտարարությունից հետո այստեղ հերթ Է գոյացել: Դիմակների հետ մեկտեղ բառիս բուն իմաստով տարել են եղած բոլոր հակամանրէական հեղուկները», - հայտարարել է «PSP» դեղատան դեղագործը: