27/02/2020 13:59
Թբիլիսին հերքել է կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանը փակելու տեղեկությունները
Վրաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանի փակման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, հայտնում է АПА-ն՝ հղում անելով Վրաստանի վարչապետի վարչակազմին:
Նշվում է, որ տարածված նման հաղորդագրությունները ճիշտ չեն. «Մուտք-ելքի սահմանափակումը պարտադրվում է միայն Իրանի վրա»:
Երկու շաբաթվա ընթացքում Իրանի քաղաքացիների համար տեղաշարժումը սահմանափակ կլինի: Տեղաշարժումը սահմանափակ կլինի նաև Իրան ուղևորվող Վրաստանի քաղաքացիների համար:
Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը նույնպես հերքել է տեղեկություններն այն մասին, որ Վրաստանը փակել է Ադրբեջանի հետ սահմանը:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել էր, որ կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Վրաստանում: