27/02/2020 11:45
World Dream չվերթից մոտ 200 ինդոնեզացու անմարդաբնակ կղզի կարանտին են ուղարկել
Ինդոնեզիայի իշխանությունները 188 ինդոնեզացու, որոնք հանդիսանում էին Հոնկոնգում կորոնավիրուսի հետևանքով կարանտինցված World Dream չվերթի անձնակազմի անդամներ, տեղափոխել են Ջակարտայի մերձակայքում գտնվող գրեթե անմարդաբնակ Սեբարու կղզին, հայտնում է Jakarta Post թերթը:
Ինդոնեզացիներին տեղափոխվել են կղզի հատուկ լողացող հիվանդանոցով, նրանց ուղեկցել են ռազմանավեր: Կղզու վրա նավի բոլոր անդամները կանցնեն լրացուցիչ բուժզննում և կտեղափոխվեն կարանտին:
Սեբարու կղզում նախկինում գործում էր վերականգնողական կենտրոն՝ թմրամոլություն ունեցող մարդկանց համար:
Ըստ իշխանությունների՝ կենտրոնի ենթակառուցվածքը լինելու է կարանտինացված անձանց տրամադրության տակ: